երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Ուկրաինային ոչ ոք չի բացառում բանակցային գործընթացից. Պուտին

Ուկրաինային ոչ ոք չի բացառում բանակցային գործընթացից. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ իրեն ասել է, որ բանակցային գործընթացը տեղի կունենա ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի մասնակցությամբ, տեղեկացնում է Интерфакс-ը:

Պուտինը, մասնավորապես, ասել է. «Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, նախագահ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ ինձ ասաց, և դա կարող եմ հաստատել, որ, իհարկե, Միացյալ Նահագները ելնում են նրանից, որ բանակցային գործընթացը տեղի կունենա և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի մասնակցությամբ։ «Ոչ ոք Ուկրաինային չի բացառում այս գործընթացից: Հետևաբար, ռուս-ամերիկյան հանդիպմանը նման արձագանքի համար որևէ հիմք չկա»։

ՌԴ նախագահը նաև ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունն իր հերթին ԲՐԻԿՍ-ի շրջանակում «անկասկած կտեղեկացնի իր բարեկամներին»։

«Մենք գիտենք նրանց շահագրգռվածությունը ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորման, այս ճգնաժամի կարգավորման հարցում։ Եվ շատ մոտ ապագայում մենք նրանց կտեղեկացնենք ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքների մասին»,-նշել է նա:

 

  • Կիսվել: