երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ուկրաինայի ԶՈւ–ն մեկ օրում 2 անգամ հարվածել է Կուրսկի մարզի ռուսական էներգետիկ օբյեկտներին

Ուկրաինայի ԶՈւ–ն մեկ օրում 2 անգամ հարվածել է Կուրսկի մարզի ռուսական էներգետիկ օբյեկտներին

Անցած օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը երկու անգամ հարձակում են գործել ռուսական էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների վրա, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ առաջին հարձակումը ձեռնարկվել է ապրիլի 2-ին, ժամը 02:11-ին (Մոսկվայի ժամանակով) Կուրսկի մարզում։
Ուկրաինական անօդաչուի պատճառով, որը գրոհել Կլյուկվա բնակավայրի տարածքում գտվող «Ռոսսետի» «Կուրսկէներգո» մասնաճյուղի 110 կիլովոլտանոց ենթակայանը, անջատվել է տրանսֆորմատորը։ Դրա պատճառով Կուրսկի մարզի ավելի քան 1,2 հազար կենցաղային սպառողների էլեկտրամատակարարումը դադարեցվել է:
 
Բացի այդ, ժամը 03:14-ին ուկրաինական զինված ուժերի կողմից «Կուրսկէներգո» մասնաճյուղի էներգետիկ օբյեկտի դիտավորյալ գնդակոծության հետևանքով 6 կՎ բարձրավոլտ գծի հենասյուների լարեր են պոկվել, ինչի հետևանքով անջատվել է Կուրսկի մարզի ավելի քան 300 կենցաղային սպառողների էլեկտրամատակարարումը:
Գերատեսչությունից ընդգծել են, որ Ուկրաինայի զինված ուժերը անօդաչուներով և հրետանիով համակարգված հարվածներ են հասցնում ռուսական էներգետիկ ենթակառուցվածքներին, չնայած Կիևի ռեժիմի տարբեր ներկայացուցիչների` (Վլադիմիր Զելենսկուց սկսած) Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին հարվածների սահմանափակումների պահպանման մասին հայտարարություններին։
Ավելի վաղ Մոսկվան ԱՄՆ-ին էր փոխանցել էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների ցանկը, որոնց վրա Ուկրաինան հարձակվել է30-օրյա հրադադարի ժամանակ։

  • Կիսվել: