շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ուկրաինայի ԶՈւ– ն կրակ է բացել Գորլովկայի կենտրոնում գտնվող ուսումնական հաստատության վրա

Ուկրաինայի ԶՈւ– ն կրակ է բացել Գորլովկայի կենտրոնում գտնվող ուսումնական հաստատության վրա

 Ուկրաինական զորքերի կողմից կասետային զինամթերքի օգնությամբ Գորլովկայի կենտրոնի գնդակոծության հետևանքով վնասվել է ուսումնական հաստատության շենքը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Գորլովկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոն:
 
«Ուկրաինայի զինված կազմավորումները կասետային զինամթերքով գնդակոծել են Գորլովկայի կենտրոնը։ Կրթական հաստատություն է վնասվել»,-գրել է Պրիխոդկոն իր Telegram-ալիքում։
Ուկրաինացի նացիստների կողմից Գորլովկայի կենտրոնի հրետանային գնդակոծության արդյունքում երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Վնասվել է նաև բնակելի շենքի տանիքը։

  • Կիսվել: