կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Ուկրաինայի ԶՈւ–ն գնդակոծել է Բելգորոդը. բազմահարկ շենքի մուտք է փլուզվել

Ուկրաինայի ԶՈւ–ն գնդակոծել է Բելգորոդը. բազմահարկ շենքի մուտք է փլուզվել

Բելգորոդ քաղաքն ու Բելգորոդի շրջանը զանգվածային գնդակոծության են ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Արկերից մեկը հարվածել է բազմաբնակարան բնակելի շենքին։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը իր Telegram-ալիքում։
 
«Բելգորոդ քաղաքն ու Բելգորոդի շրջանը զանգվածային գնդակոծության են ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Խարկովսկայա գորայում բնակելի շենքի վրա արկի ուղիղ հարվածի հետևանքով փլուզվել է 10-հարկանի շենքի շքամուտքը։ Մեկնել եմ դեպքի վայր: Մանրամասները՝ ավելի ուշ», - նշել է մարզի ղեկավարը։
Ավելի վաղ քաղաքում մի քանի անգամ հրթիռային վտանգ էր հայտարարվել։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝

  • Կիսվել: