շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ուկրաինայի զինուժը 2 օրում 6 անգամ հարձակվել է ռուսական էներգետիկ օբյեկտների վրա․ՊՆ

Ուկրաինայի զինուժը 2 օրում 6 անգամ հարձակվել է ռուսական էներգետիկ օբյեկտների վրա․ՊՆ

Ուկրաինայի զինուժը ապրիլի 15-ին և 16-ին 6 հարձակում է իրականացրել ռուսական էներգետիկ օբյեկտների վրա։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Կիևի ռեժիմը, խախտելով մարտի 18-ից էներգետիկ օբյեկտներին ուղղված հարվածները 30 օրով դադարեցնելու մասին ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները, շարունակել է միակողմանի հարձակումները ռուսական էներգետիկ ենթակառուցվածքի վրա։ Արձանագրվել է 6 հարձակում», - ասված է հաղորդագրության մեջ։
 
Գերատեսչության տվյալներով՝ անօդաչուներով հարվածներ են հասցվել Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Խերսոնի մարզերի օբյեկտներին։
 

  • Կիսվել: