Ուկրաինայի ռազմաօդային ուժերը Ղրիմի ռազմական օդանավակայանում ռուսական զորքերի հրամանատարական կետ են ոչնչացրել
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի օդաչուները Ղրիմի Սակի ռազմական օդանավակայանում ոչնչացրել են ռուսական զորքերի հրամանատարական կետը, տեղեկացնում է Украинская правда-ն։
Նշվում է, որ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը հաստատել է հրթիռային հարձակումները Սակիի վրա և այնտեղ վերահսկիչ կետի ոչնչացումը։
՛՛Սակիի օդանավակայան! Բոլոր թիրախները խոցված են: Ցավոք սրտի, մեր ռազմաօդային ուժերը Ղրիմում մնացել են առանց ևս մեկ կառավարման կենտրոնի՛՛:
Ավելի ուշ, ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ հունվարի 6-ի գիշերը Ղրիմի վրայով ռուսական հակաօդային պաշտպանությունը 4 ավիացիոն կառավարվող հրթիռ է խոցել։