ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հանդիպումը կանցկացվի ապրիլի 23-ին. Զելենսկի

Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հանդիպումը կանցկացվի ապրիլի 23-ին. Զելենսկի

Ես խոսեցի Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի հետ: Լավ և հանգամանալից զրույց էր։ Այս չորեքշաբթի մեր ներկայացուցիչները կաշխատեն Լոնդոնում։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա, մասնավորապես, նշել է. «Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները պատրաստ են առաջ շարժվել ամենակառուցողական ճանապարհով, ինչպես ավելի վաղ, անվերապահ զինադադարի հասնելու, այնուհետև իրական և տևական խաղաղության հաստատելու համար։

Շնորհակալ եմ մեզ օգնող բոլոր գործընկերներին։ Անվերապահ զինադադարը պետք է դառնա առաջին քայլը դեպի խաղաղություն, և այս Զատիկը պարզ դարձրեց, որ հենց Ռուսաստանի գործողություններն են երկարացնում պատերազմը»:

  • Կիսվել: