շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ուկրաինայի հարցով բանակցություններ սկսելու համար Ռուսաստանից զիջումներ չեն պահանջվում․ Պենտագոնի ղեկավար

Ուկրաինայի հարցով բանակցություններ սկսելու համար Ռուսաստանից զիջումներ չեն պահանջվում․ Պենտագոնի ղեկավար

Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների կարևոր մասը պետք է լինի իրատեսությունը, որը նախկինում բացակայում էր։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը:

Նա նաև ասել է, որ Ուկրաինայի հարցով բանակցություններ սկսելու համար Ռուսաստանից զիջումներ չեն պահանջվում։

Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բոլոր բանակցությունները կընթանան ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

  • Կիսվել: