երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև հազվագյուտ մետաղների մասին համաձայնագրի նախագիծը պատրաստվում է. Զելենսկի

Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև հազվագյուտ մետաղների մասին համաձայնագրի նախագիծը պատրաստվում է. Զելենսկի

Ուկրաինայի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև հազվագյուտ մետաղների մասին համաձայնագրի նախագիծը պատրաստվում է: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա, մասնավորապես, ասել է. «Այսօր Ուկրաինայի և ԱՄՆ-ի թիմերն աշխատում են մեր կառավարությունների միջև համաձայնագրի նախագծի վրա։ Դա համաձայնագիր է, որը կարող է լրացնել մեր հարաբերությունները, և որ ամենակարևորն է, որ դա աշխատի: Ես հույս ունեմ հասնել արդյունքի՝ արդար արդյունքի»։

Իր հերթին Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը հայտնել է, որ Ուկրաինան հաջորդ շաբաթվանից ակտիվ աշխատանք կսկսի՝ ԱՄՆ-ի հետ հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագրի կնքման ուղղությամբ: Նա հավելել է, որ Կիևնն անվտանգության կոնկրետ երաշխիքներ է ուզում։

Ըստ Ստեֆանչուկի՝ Ուկրաինան ձգտում է հնարավորինս շուտ կազմակերպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը:

  • Կիսվել: