շաբաթ, օգոստոս 29
29 / 8 / 2026
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ. պատճառը հայտնի է

Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ. պատճառը հայտնի է

Անկարայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ կապված Սև ծովում թուրքական առևտրային նավի և հաջորդ օրը այն քարշակելու համար ուղարկված մեկ այլ նավի վրա հարձակման հետ, տեղեկացնում է Report-ը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Արտաքին գործերի նախարարության աղբյուրների համաձայն, 2026 թվականի օգոստոսի 26-ին Տուապսեի ափերի մոտ Սև ծովում թուրքական ընկերության կողմից շահագործվող Lider Bordo Mavi նավի վրա հարձակումից և հաջորդ օրը այն քարշակելու համար ուղարկված L Kocatepe նավի վրա նույնպես թիրախավորումից հետո, Անկարայում Ուկրաինայի դեսպանը կանչվել է նախարարություն»:

Նշվում է նաև, որ հանդիպման ընթացքում դիվանագետին ներկայացվել է հարձակումների վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը։ Համապատասխան նախազգուշացումներ են տրվել նաև Սև ծովում մարդկանց, գույքի, նավագնացության և շրջակա միջավայրի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության վերաբերյալ։

  • Կիսվել: