երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Ուկրաինան պատրաստ կլինի բանակցել Ռուսաստանի հետ, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ ընդհանուր ընկալում լինի. Զելենսկի

Ուկրաինան պատրաստ կլինի բանակցել Ռուսաստանի հետ, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ ընդհանուր ընկալում լինի. Զելենսկի

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ կլինի բանակցել Ռուսաստանի նախագահի հետ, երբ ընդհանուր ընկալում լինի՝ ինչպես է ավարտվելու պատերազմը։

«ԱՄՆ-ն, նախագահ Թրամփը և ԵՄ երկրները կարծում են, որ դիվանագիտությունն անհնար է առանց Մոսկվայի»,- նշել է Զելենսկին, հույս հայտնել, որ Դոնալդ Թրամփին կհաջողվի ստիպել Մոսկվային ավարտել պատերազմը։

Նախագահը կարևորել է Ուկրաինային անվտանգության ամուր երաշխիքների տրամադրումը։ Նրա խոսքով՝ Կիևն այդ հարցով շփումների մեջ է Վաշինգտոնի հետ:

Մեկնաբանելով ռուս-ուկրաինական կարգավորման հնարավոր ծրագրերի մասին արևմտյան ԶԼՄ-ների հրապարակումները՝ Զելենսկին համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ նախագահը պատերազմի դադարեցման պաշտոնական ծրագիր դեռևս չունի:

  • Կիսվել: