Ուկրաինան մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 12 հազար մարտիկ է կորցրել. ՌԴ ՊՆ
Ուկրաինայի զինված ուժերը հատուկ ռազմական գործողության գոտում մարտերի ընթացքում ավելի քան 12 հազար զինվորական են կորցրել, հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է «Комсомольская правда»-ն։
ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ ասված է, որ հատուկ գործողության գոտում բոլոր ուղղություններով Ուկրաինայի զինված ուժերի կորուստը կազմել է 12090 մարդ։
Գերատեսչությունը հայտնել է նաև, որ մեկ շաբաթվա ընթացքում 87 ուկրաինացի զինծառայող է հանձնվել Ռուսաստանի զինված ուժերին։