ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Ուկրաինան հայտնել է ռուսական տասնյակ ԱԹՍ-ներ խոցելու մասին

Ուկրաինան հայտնել է ռուսական տասնյակ ԱԹՍ-ներ խոցելու մասին

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի վրա է արձակել «Շահեդ» տիպի 42 անօդաչու թռչող սարք, երեք C-300/C-400 զենիթային կառավարվող հրթիռ և մեկ Х-59/69 կառավարվող ավիացիոն հրթիռ։ Հարվածների հետևանքով կան 1 զոհ, 2 վիրավոր։ 

Հարձակումների մասին գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել Facebook-ի իր էջում։

Ըստ հայտարարության՝ ՀՕՊ համակարգերն աշխատել են երկրի ինը մարզերում, բոլոր 42 ԱԹՍ-ները խոցվել են։ Իսկ զենիթային կառավարվող հրթիռներով հարվածները հասցվել են Խարկովին։ 

Ըստ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի՝ ռումբերից մեկն ընկել է քաղաքի արդյունաբերական շրջանում՝ դպրոցի և մանկապարտեզի միջև ընկած տարածքում, երկրորդը՝ թաղամասերից մեկի պահեստի մոտ, երրորդը՝ քաղաքի ծայրամասում։ Կոտրվել են տների ապակիները։ Զոհեր և վիրավորներ չկան։

Զապորոժիեի շրջանում, ըստ տեղի իշխանությունների, ավիահարվածների հետևանքով մեկ կին է զոհվել, երկու մարդ վիրավորվել է։

Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը 2 ԱԹՍ է խոցվել Կուրսի մարզում, 1 ԱԹՍ՝ Բելգորոդի մարզում։

 

  • Կիսվել: