ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ուկրաինան Fox News-ից ներողություն է պահանջում Կիևը Ռուսաստանի մաս ներկայացնելու համար

Ուկրաինան Fox News-ից ներողություն է պահանջում Կիևը Ռուսաստանի մաս ներկայացնելու համար

Ամերիկյան Fox News-ը Զատկի պատարագի հեռարձակման ժամանակ Կիևը ցուցադրել է որպես Ռուսաստանի մաս։ Ուկրաինան պահանջում է պաշտոնապես ներողություն խնդրել այս սխալի համար, հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Գեորգի Տիխին X սոցիալական ցանցում, տեղեկացնում է РБК-Украина-ն։

Սկանդալային իրավիճակը ստեղծվել է Զատկի պատարագի հեռարձակման ժամանակ, երբ տիրերում հայտնվել է հետևալ գրությունը․ «Զատկի պատարագ. Կիև, Ռուսաստան»:

«Եթե սա վրիպակ էր, այլ ոչ թե կանխամտածված քաղաքական հայտարարություն, ապա պետք է ներողություն խնդրեն և հետաքննություն սկսեն, թե ով է սխալ թույլ տվել», - մեկնաբանել է Տիխին:

Fox News-ը հեռարձակել է Զատկի պատարագներն ինչպես Մոսկվայից, այնպես էլ Կիևից: Սկզբում տիտրերում նշվում էր. «Կիև, Ուկրաինա», սակայն ընդմիջումից հետո այն փոխվեց՝ դառնալով «Կիև, Ռուսաստան», ինչը վրդովմունքի ալիք բարձրացրեց ուկրաինացիների շրջանում, նշում են ուկրաինական լրատվամիջոցները։

 

Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Կիրիլը եթերում ռուսաստանցիներին դիմել է ուղերձով, որում նա կոչ է անում «պատմական Ռուսիայի միասնության» և «խաղաղության», որն, իբր, պետք է ընդգրկի այն տարածքները, որոնք «ստացել են Կիևի մկրտության ավազանի երանությունը»:

  • Կիսվել: