ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ուկրաինան և Ռուսաստանը գերիների փոխանակում են իրականացրել

Ուկրաինան և Ռուսաստանը գերիների փոխանակում են իրականացրել

Մոսկվան և Կիևը գերիների փոխանակում են իրականացրել 246-ը 246-ի դիմաց։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից:

Նշվում է, որ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ Կուրսկի մարզի 99.5 տոկոսը վերադարձվել է ռուսական վերահսկողության տակ:

«Մնացել է Ուկրաինայի հետ սահմանին գտնվող 2 տարածք, այնտեղ մարտերը շարունակվում են»,- մանրամասնել է Գերասիմովը և հավելել, որ Բելգորոդի մարզում էլ ուկրաինական սակավաթիվ ուժեր կան, որոնք աստիճանաբար հետ են մղվում:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: