երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Ուկրաինան Դոնեցկի մարզում գերի է վերցրել Չինաստանի երկու քաղաքացիների, որոնք կռվել են ՌԴ-ի կողմից. Զելենսկի

Ուկրաինան Դոնեցկի մարզում գերի է վերցրել Չինաստանի երկու քաղաքացիների, որոնք կռվել են ՌԴ-ի կողմից. Զելենսկի

Ուկրաինայի պաշտպանության ուժերը Դոնեցկի մարզում գերի են վերցրել Չինաստանի երկու քաղաքացիների, որոնք կռվել են Ռուսաստանի Դաշնության կողմից։ Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր զինվորականները գերի են վերցրել Չինաստանի երկու քաղաքացիների, ովքեր կռվել են ռուսական բանակում։ Դա տեղի է ունեցել Ուկրաինայի տարածքում՝ Դոնեցկի մարզում։ Կան այս բանտարկյալների փաստաթղթերը, բանկային քարտերը, անձնական տվյալները»։

Զելենսկին հավելել է, որ ուկրաինական կողմի տեղեկություններով՝ ռուսական ստորաբաժանումներում կա ավելի շատ Չինաստանի քաղաքացիներ, քան երկուսը։

 

  • Կիսվել: