ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց

Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց

Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ, նրա անդամակցության հարցը չի քննարկվում։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիտ Քելլոգը։

Նա հիշեցրել է, որ դեռ 2008 թվականին Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Բերնսը պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին ասել էր, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ–ին անհասանելի նպատակ է:

«Մենք հստակ հայտարարել ենք՝ ՆԱՏՕ-ն քննարկումներից դուրս է։ Դուք (Ուկրաինան. խմբ.) ՆԱՏՕ-ի անդամ չեք դառնա»,-նշել է Քելլոգը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դեմ է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: 

  • Կիսվել: