երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Ուկրաինական գրոհների պատճառով Ռուսաստանում տրանսպորտային կոլապս է. չեղարկվել է գրեթե 290 ավիաչվերթ

Ուկրաինական գրոհների պատճառով Ռուսաստանում տրանսպորտային կոլապս է. չեղարկվել է գրեթե 290 ավիաչվերթ

Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Նիժնի Նովգորոդի օդանավակայաններում չեղարկվել է 287 չվերթ, ևս 106-ը՝ հետաձգվել։

«Ռոսավիացիան» հայտնում է, որ Շերեմետևոյում չեղարկվել է 171 չվերթ, ևս 56-ը՝ հետաձգվել։

Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում չեղարկվել է 90 չվերթ, ևս 37-ը՝ հետաձգվել։

Նիժնի Նովգորոդի օդանավակայանում, որը բախվել է անօդաչուների վտանգի պատճառով ամենատևական սահմանափակումներին, չեղարկվել է 26 չվերթ, ևս 13-ը՝ հետաձգվել, հաղորդում է Baza-ն։

Պսկովի, Իվանովոյի, Կալուգայի, Սանկտ Պետերբուրգի և Տամբովի օդանավակայանները ժամանակավորապես չվերթեր չեն սպասարկում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: