Ուկրաինական բանակը ԱԹՍ-ներով hարվածել է ՌԴ Ռոստով քաղաքին․ տnւժածների մասին տեղեկատվությունը ճշտվում է
Ուկրաինական բանակը ԱԹՍ-ներով հարվածել է ՌԴ Ռոստով քաղաքին։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Յուրի Սլյուսարը։
«Ռոստովի մարզի վրա թշնամու օդային հարձակման հետևանքով տղամարդ է վիրավորվել։ Տուժածին տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկները ցուցաբերում են անհրաժեշտ ամբողջ օգնությունը։
Ռոստովում վնասվել են մի քանի բազմաբնակարան շենքեր քաղաքի մի քանի թաղամասերում։ Մարդիկ էվակուացվել են։ Տուժածների մասին տեղեկատվությունը ճշտվում է։ Ընթանում է հրդեհների մարման գործընթացը։
Վնասվել է երկաթուղային կամուրջը։ Գնացքների երթևեկությունը երկու ուղղություններով դադարեցված է։ Տուժածների մասին տեղեկատվությունը ճշտվում է։ Արտակարգ ծառայություններն աշխատում են պատահարի վայրում։
Բատայսկում ԱԹՍ-ն ընկել է բնակելի համալիրի չբնակեցված բազմահարկ շենքի վրա։ Տուժածների մասին տեղեկատվությունը ճշտվում է։ Ընթանում է հրդեհի մարումը»,- գրել է նահանգապետը։



