երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման պատճառով Կազանի օդանավակայանը փակվել է

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման պատճառով Կազանի օդանավակայանը փակվել է

Կազանի օդանավակայանը թռիչքներ չի ընդունում և չի իրականացնում։ Դա կարող է կապված լինել անօդաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիքի հետ։

Ռոսավիացիայից հատնել են, որ ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանի աշխատանքում. այն Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 7 -ից ավիաչվերթներ չի ընդունում և չի իրականացնում։

Կազան ուղևորվող ինքնաթիռներն ուղղվել են Սամարայի պահեստային օդանավակայան: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են օդանավակայանում:

«Baza» տելեգրամյան ալիքը գրում է, որ օդանավակայանը կարող էր ժամանակավորապես դադարեցնել աշխատանքը անօդաչուների հարձակման սպառնալիքի պատճառով:

Նիժնեկամսկի օդանավակայանում նույնպես ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել, հայտնել են Ռոսավիացիայից: Այն թռիչքներ չի ընդունում և չի ուղարկում:

  • Կիսվել: