հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող Wildberries-ի պահեստում

Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող Wildberries-ի պահեստում

Ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող Wildberries-ի պահեստում։ Այս մասին հայտնել են Wildberries-ի և Russ-ի (RWB) միացյալ ընկերության մամուլի ծառայությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

 

«Բաշկիրիայում օդային հարձակման պատճառով արդյունաբերական գոտու տարածքում, որտեղ տեղակայված է ընկերության օբյեկտներից մեկը, հրդեհ է բռնկվել։ Տեղում աշխատում են հրշեջ հաշվարկները», - ասված է հաղորդագրության մեջ։

Օբյեկտում անվտանգության պահանջներին համապատասխան նախօրոք էվակուացիա է իրականացվել, պատմել են մամուլի ծառայությունում։

 

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ օբյեկտում ապրանքների պահպանում չի իրականացվում։

  • Կիսվել: