Ուկրաինացի ազգայնականները հարվածել են Չեռնոբիլի ԱԷԿ-ի էլեկտրամատակարարումն ապահովող օբյեկտներին. ՌԴ ՊՆ
Ուկրաինացի ազգայնականները հարված են հասցրել Չեռնոբիլի ատոմակայանի էլեկտրամատակարարումն ապահովող օբյեկտներին, սակայն ռուս մասնագետները օպերատիվ միջոցներ են ձեռնարկել՝ էներգիայի պահեստային դիզել-գեներատային աղբյուրներին անցնելու համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է պատքարտուղար, ՌԴ պաշտպանության փոխնախարար, բանակի գեներալ Նիկոլայ Պանկովը, տեղեկացնում է ՛՛ՌԻԱ Նովոստի-ն՛՛։
Նա նշել է, որ ուկրաինացի ազգայնականները դիմել են ծայրահեղ վտանգավոր սադրանքի։
Պանկովը հավելել է. ՛՛Ներկայումս ուկրաինական կողմը ամեն կերպ խուսափում է ցանկացած վերանորոգման եւ վերականգնման աշխատանքների կազմակերպումից։ Մեր կարծիքով, սա եւս մեկ անգամ հաստատում է ազգայնականների գործողությունների բացարձակ նպատաուղղված եւ սադրիչ բնույթը՛՛։
Իր հերթին ՌԴ էներգետիկայի փոխնախարար Պավել Սորոկինը նշել է. ՛՛Շատ կարեւոր է նշել, որ այս պահին բելառուսական կողմը լուծել է Բելառուսի էներգահամակարգից մշտական սխեմայով էներգամատակարարումը վերականգնելու հարցը՛՛։