Ուկրաինա է վերադարձվել 909 զոհված զինծառայողի դի. Ուկրաինայի ռազմագերիների հետ վերաբերմունքի հարցերը համակարգող կենտրոն
Ուկրաինա է վերադարձվել 909 զոհված զինծառայողի դի, հայտնել է Ուկրաինայի ռազմագերիների հետ վերաբերմունքի հարցերը համակարգող կենտրոնը, տեղեկացնում է Meduza-ն։
Ինչպես հաղորդվում է՝ զոհված զինվորները կռվել են Կուրախովսկի, Պոկրովսկի, Բախմուտի, Ուգլեդարի, Լուգանսկի և Զապորոժիեի ուղղություններով։
Ռուսական կողմը դեռևս պաշտոնապես չի հայտարարել զոհված զինվորների մարմինների վերադարձի մասին։
«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցը պնդում է, որ 43 զոհերի մարմիններ են վերադարձվել Ռուսաստան։ Նրա խոսքով՝ նրանցից միայն 35-ն են զինվորականներ։ Մնացած ութը Կուրսկի շրջանի բնակիչների մարմիններն են։
Իր հերթին Պետդումայի պատգամավոր Շամսայիլ Սարալիևն ավելի ուշ ՌԲԿ-ին հաստատել է, որ 43 զոհերի մարմինները վերադարձվել են Ռուսաստան։