Ուիթքոֆը ժամանել է Մոսկվա. «Ինտերֆաքս»
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ապրիլի 25-ի առավոտյան ժամանել է Մոսկվա: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է տեղեկացված մի աղբյուր։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մայամիից թռչող ինքնաթիռը, որի մեջ, ենթադրաբար, գտնվում է Ուիթքոֆը, վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։
Axios լրատվական հարթակը, հղում անելով ամերիկյան տեղեկացված աղբյուրի, հաղորդել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը կարող է ապրիլի 25-ին հանդիպում ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Կրեմլում խոստացել էին տեղեկացնել, եթե կայանա Ուիթքոֆի այցը Ռուսաստան և նրա հանդիպումը Պուտինի հետ։
«Մենք ձեզ կտեղեկացնենք, եթե և երբ տեղի ունենան նախագահի և պարոն Ուիթքոֆի միջև նոր շփումները», - լրագրողներին ասել էր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։