երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Ուղղաթիռը շատ բարձր էր թռչում, շատ ավելի բարձր, քան թույլատրելի սահմանաչափը. Թրամփ

Ուղղաթիռը շատ բարձր էր թռչում, շատ ավելի բարձր, քան թույլատրելի սահմանաչափը. Թրամփ

Վաշինգտոնի օդանավակայանի մոտ մարդատար ինքնաթիռին բախված ռազմական ուղղաթիռը թռչել է թույլատրելի սահմանից բարձր։ Այս մասին Truth Social սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

՛՛Ուղղաթիռը շատ բարձր էր թռչում, շատ ավելի բարձր, քան թույլատրելի 200 ֆուտ սահմանաչափը՛՛,-նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 30-ին American Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռն օդ է բարձրացել Կանզաս նահանգի Վիչիտա քաղաքից և Վաշինգտոնում վայրէջք կատարելիս բախվել ռազմական ուղղաթիռին։ Երկուսն էլ ընկել են գետը։ Բոլոր ուղևորները՝ 67 մարդ, զոհվել են։ Զոհերի թվում կան ռուս գեղասահորդներ։

 

  • Կիսվել: