կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Ու՞մ կընտրեն Թուրքիայում, եթե անցկացվեն նախագահական ընտրություններ

Ու՞մ կընտրեն Թուրքիայում, եթե անցկացվեն նախագահական ընտրություններ

Թուրքական «Ser Araştırma» հետազոտական ընկերությունը սոցհարցում է անցկացրել 26 նահանգում։ Հարցման մասնակիցները նշել են, թե ում կընտրեն, եթե անցկացվեն նախագահական ընտրություններ, գրում է ermenihaber.am-ը: 

Հարց է տրվել, թե ում կընտրեք երկրի նախագահ, եթե հիմա լինեն ընտրություններ։ Մասնակիցների 41.3%-ը տվել է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, իսկ 46.2%-ը Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի անունը։

Ըստ սոցհարցման ցուցանիշների՝ Ստամբուլի քաղաքապետը 5 միավորով առաջ է անցել Թուրքիայի նախագահից։

«Իսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի մրցակցության դեպքում ում կընտրեիք» հարցին մասնակիցները պատասխանները բաշվել են հետևյալ տոկոսային հարաբերակցությամբ։

 

  • Կիսվել: