շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Թուրքմենստանի նախագահ է ընտրվել Սերդար Բերդիմուհամեդովը

Թուրքմենստանի նախագահ է ընտրվել Սերդար Բերդիմուհամեդովը

Թուրքմենստանի գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին՝ իշխող Դեմոկրատական կուսակցության թեկնածու Սերդար Բերդիմուհամեդովը, հաղթել է Թուրքմենստանի նախագահական ընտրություններում՝ ստանալով ձայների 72,97%-ը։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է երկրի ընտրությունների և հանրաքվեների անցկացման կենտրոնական հանձնաժողովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Թուրքմենստանում նախագահական ընտրությունները կայացել են մարտի 12-ին։ Քվեարկությանը մասնակցել է 3 362 052 մարդ, կամ գրանցված ընտրողների 97,17%-ը, հայտնում է ընտրական հանձնաժողովը։

Ընտրություններին մասնակցել է ինը թեկնածու, որոնցից ութը ստացել է ձայների 1,08%-ից մինչև 2,22%-ը։

  • Կիսվել: