երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Թուրքիայում զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է․ տուժել է ավելի քան 30 մարդ

Թուրքիայում զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է․ տուժել է ավելի քան 30 մարդ

Թուրքիայի հարավ-արևմուտքում  Ռուսաստանից և Ուկրաինայից զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել։ Վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ, հաղորդում է Demiroren գործակալությունը:

Մուղլա-Դենիզլի ավտոճանապարհին տեղի ժամանակով մոտ 07:30-ին բախվել են դպրոցական և զբոսաշրջային ավտոբուսները: Վերջինում, ըստ գործակալության, եղել է 41 զբոսաշրջիկ Ռուսաստանից և Ուկրաինայից:

Վերջին տվյալների համաձայն, տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը մահացել է վթարի հետևանքով: Բոլոր տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:

  • Կիսվել: