ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Թուրքիայում շարունակվում են Ստամբուլի ձերբակալված ընդդիմադիր քաղաքապետի կողմնակիցների բազմամարդ հանրահավաքները

Թուրքիայում շարունակվում են Ստամբուլի ձերբակալված ընդդիմադիր քաղաքապետի կողմնակիցների բազմամարդ հանրահավաքները

Թուրքիայում շարունակվում են Ստամբուլի ձերբակալված ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կողմնակիցների բազմամարդ հանրահավաքները:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1900 մարդ։

Նշվում է, որ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության այսօրվա ակցիային մասնակցելու են վեց քաղաքական կուսակցության ներկայացուցիչներ: Նրանք հանդես կգան Իմամօղլուին ազատ արձակելու և արտահերթ ընտրություն անցկացնելու կոչով։

Հաղորդվում է նաև, որ հանրահավաքի անցկացման կապակցությամբ Ստամբուլի որոշ շրջաններում ժամանակավորապես կփակվեն ճանապարհները:

Ժողովրդահանրապետական կուսակցությունը նաև պատրաստվում է սկսել անկախ դատական գործընթացի և արտահերթ ընտրության համար ստորագրահավաք:

 

  • Կիսվել: