Թուրքիայում ռամադանի արձակուրդներին ՃՏՊ-ներից մահացածների թիվը հասնում է 50-ի
Թուրքիայում Ռամադան (մահմեդականների պահքի ամիսը) տոնի առթիվ հայտարարված արձակուրդների օրերին շարունակում են գրանցվել մեծ թվով ճանապարհատրանսպորտային (ՃՏՊ) պատահարներ, գրում է ermenihaber.am-ը:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայայի X-ում կատարած գրառման համաձայն՝ միայն 5-րդ օրը գրանցվել է ընդհանուր առմամբ 583 վթար, ինչի հետևանքով մահացել է 13, վիրավորվել՝ 959 քաղաքացի:
Մինչ օրս մահացել է 47, իսկ վիրավորվել՝ 5743 մարդ: