շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Թուրքիայում փաստաբանը դատապարտվել է կրոնական արժեքները հրապարակայնորեն վիրավորելու համար

Թուրքիայում փաստաբանը դատապարտվել է կրոնական արժեքները հրապարակայնորեն վիրավորելու համար

Անկարայի Առաջին քրեական դատարանում տեղի ունեցած լսումներից մեկի ընթացքում փաստաբան Ալփերեն Դեմիրդիշը պնդել է, որ դատական խորհրդի նախագահի և ու դատավորի գլխաշորի առկայությունը «հակասում է Թուրքիայի աշխարհիկությանը», գրում է Ermenihaber.am-ը:

Հանրության մի հատվածի կողմից կրոնական արժեքները հրապարակայնորեն վիրավորելու համար փաստաբանը դատապարտվել է 6 ամսից մինչև 2 տարի ազատազրկման, իսկ պաշտոնական դիրքը չարաշահելու համար՝ 6 ամսից մինչև 1 տարի։  Փաստաբանը նշել է, որ դատարանում մերժում է նրանց, ովքեր ծառայում են կրոնական խորհրդանիշներով։

Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ Դեմիրդիշը ինքնաբացարկ է խնդրել այն հիմքով, որ դատարանի նախագահը և անդամ դատավորը նիստին չեն կարող ներկայանալ գլխաշորով։

  • Կիսվել: