շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Թուրքիայում մոլեգնում են անտառային հրդեհներ (լուսանկարներ)

Թուրքիայում մոլեգնում են անտառային հրդեհներ (լուսանկարներ)

Թուրքիայի երեք նահանգում անտառային հրդեհներ են մոլեգնում, հայտնում է TRT Haber-ը։

Նշվում է, որ Չանաքքալեում և Ուշակում անտառները սկսել են այրվել նախորդ գիշերվանից։ Բացի այդ, Իզմիրի Դիքիլի շրջանում գիշերը բռնկված հրդեհը քամու պատճառով տարածվել է հարակից տարածքներում։ Ներկայումս հրդեհը փորձում են մարել օդից և ցամաքից։

Իզմիրում տարհանվել է մի քանի տան բնակիչ, վնասվել է մեկ տուն, ինչպես նաև ձկնաբուծարան։

Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Çanakkale, Uşak ve İzmir'de çıkan orman yangınları sürüyorFotoğraf: AAFotoğraf: AAFotoğraf: İHAFotoğraf: AA

  • Կիսվել: