երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Թուրքիայում ԻՊ-ի դեմ գործողություն է իրականացվել, 536 մարդ է բերման ենթարկվել

Թուրքիայում ԻՊ-ի դեմ գործողություն է իրականացվել, 536 մարդ է բերման ենթարկվել

Թուրքիայի իրավապահ մարմինները երկրում լայնածավալ գործողություն են իրականացրել ԻՊ ահաբեկչական կազմակերպության դեմ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ հղում անելով թուրքական NTV հեռուստաալիքը, գործողությունը տևել է 12 օր և ընդգրկել է երկրի 57 շրջան։

Դրա ընթացքում բերման է ենթարկվել 536 մարդ, ովքեր համարվում են ԻՊ-ի անդամներ և կասկածվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեջ։

 

  • Կիսվել: