չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Թուրքիայում 4.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում 4.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ներկայիս Թուրքիայի Բինգյոլ (Բյուրակն) նահանգի Քարլըովա շրջանում 4․2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ  է գրանցվել, գրում է Ermenihaber.am-ը։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է նոյեմբերի 8-ին` տեղական ժամանակով ժամը 12։22-ին։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 9 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Բինգյոլին հարակից շրջաններում։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։ 

  • Կիսվել: