շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Թուրքիայի տրանսպորտի նախարարը տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման կոնտեքստում խոսել է իրանական այլընտրանքի մասին

Թուրքիայի տրանսպորտի նախարարը տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման կոնտեքստում խոսել է իրանական այլընտրանքի մասին

Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային։ 

«Իհարկե, մենք մեծ նշանակություն ենք տալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության շուտափույթ դադարեցմանը և խաղաղ բանակցությունների անցկացմանը և խաղաղության հաստատմանը։ Եվ մեզ համար այս կարևոր քննարկումները շարունակվում են։ Իհարկե, այս ամենն անելիս պետք է հաշվի առնել նաև երկրների ազգային անվտանգությունը»,- CNNturk–ին ասել է Ուրալօղլուն։

Անդրադառնալով տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման թեմային՝ նա նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը խոսում են այս հարցի շուրջ։ «Կա նաև իրանական այլընտրանք, այն նույնպես սեղանին է։ Ամեն դեպքում այդ միջանցքը որևէ հատվածով անցնելու է։ Հայաստանի տարածքով կլինի այն, թե Իրանի տարածքով,  ադրբեջանցի մեր եղբայրները ուշադիր հետևում են գործընթացին»,- ասել է նա։

 

  • Կիսվել: