ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահը սրտի կաթված է ստացել

Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահը սրտի կաթված է ստացել

Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ և քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Սըրը Սուրեյա Օնդերը նախօրեին սրտի կաթված է ստացել:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ կուսակցությունն այս մասին հայտարարել է կեսգիշերից հետո տարածած գրավոր հայտարարության մեջ՝ նշելով, որ Օնդերը գտնվում է ծանր վիճակում։

«Մենք ուշադիր հետևում ենք նրա առողջությանը՝ հնարավորինս շուտ լավ լուրեր ստանալու համար», – ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ Օնդերը նշանակալի դեր է խաղացել Թուրքիայում վերջին քաղաքական զարգացումներում։ Նա քրդամետ ​​կուսակցության պատվիրակության անդամ էր, որը վերջերս բանակցություններ էր վարել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ։

  • Կիսվել: