շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Թուրքիայի դռները բաց են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար․ Ֆիդան

Թուրքիայի դռները բաց են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար․ Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ երկրի դռները բաց են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար, եթե կողմերը համաձայնեն։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում։

«Մեր դռները բաց են Ռուսաստանի և Ուկրաինայի առաջ, եթե նրանք ցանկանան»,- ասել է արտաքին քաղաքականության գերատեսչության պետը։

Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Ֆիդանը Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում քննարկել են երկկողմ հարաբերությունների և էներգետիկ ոլորտում համագործակցության հարցերը։ Բացի այդ, դիվանագետները քննարկել են Սև ծովում նավարկության անվտանգությանը, Ուկրաինայում խաղաղության հասնելու ջանքերին, ինչպես նաև Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին և Գազայի հատվածում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր։

  • Կիսվել: