Թուրքիայի արևելքում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա (Արևմտյան Հայաստան) տեղի է ունեցել երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,1 մագնիտուդ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 4 կմ խորության վրա։
Դրանից հետո մի քանի 3,7 մագնիտուդով հետցնցումներ են գրանցվել։