Թուրքիայի աջակցությունը վայելող ուժերը քրդական ուժերից վերցրել են Սիրիայի խոշոր շրջաններից մեկը
Թուրքիայի աջակցությունը վայելող, «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդությամբ ծայրահեղական, ջիհադիստական ուժերը շարունակում են վերահսկողություն սահմանել Սիրիայի մի շարք շրջանների նկատմամբ:
Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ՝ մինչ Հալեպի ու Իդլիբի մի մասը վերցրած ծայրահեղականները փորձում էին առաջ շարժվել դեպի Հումա, Թուրքիայի կողմից աջակցություն վայելող «Սիրիայի ազատ բանակը» վերցրել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Թե Ռըֆաթը։
Ըստ տեղեկությունների՝ այս օպերացիայով կտրվել է նաև քրդերի վերահսկողության տակ գտնվող Թել Ռըֆաթ-Մանբիչ գիծը: Բայց ռուսական մի շարք լրատվամիջոցներ չեն հաստատում այս տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ Սիրիայի ապստամբ ընդդիմադիրները, որոնց աջակցում է Թուրքիան, լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Սիրիայի բանակի դեմ և տարածքներ գրավել։ Ապստամբների հարձակումն ընդգրկում է
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերահսկողության տակ գտնվող առնվազն 10 շրջան Հալեպ նահանգի հյուսիս-արևմուտքում։ Սիրիայում գտնվող ռուսական բանակը, այդ թվում օդուժը ակտիվորեն աջակցում է Սիրիայի կառավարական ուժերին ետ մղելու հարձակումները: