շաբաթ, օգոստոս 29
29 / 8 / 2026
Թուրքիան ու Գերմանիան կքննարկեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված վիճակը

Թուրքիան ու Գերմանիան կքննարկեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված վիճակը

Սույն թվականի օգոստոսի 30-ին Ստամբուլում կկայանա Թուրքիայի ու Գերմանիայի արտգործնախարարների մակարդակով հանդիպում՝ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված ճգնաժամի շուրջ։ Այդ մասին հայտնում է գերմանական «DPA» լրատվական գործակալությունը հղում անելով Գերմանիայի կառավարական աղբյուրներին, գրում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի նախաձեռնած հանդիպմանը կմասնակցեն նաև Սաուդյան Արաբիայի, Պակիստանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության արտգործնախարարները։

Կողմերը կքննարկվեն տարածաշրջանային հարցեր, ինչպիսիք են Հորմուզի նեղուցում իրավիճակն ու ծովային տրանսպորտի անվտանգության առնչվող հարցեր։

  • Կիսվել: