երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր 

Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր 

Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Հիքմեթ Միրզոևը հանդիպել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Մեթին Գյուրակի հետ։ 
 
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ կողմերը հայտարարել են պաշտպանական ոլորտում համատեղ գործողությունների հետագա ընդլայնման մասին։
 
Նշվում է նաև, որ տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
 
 
Հայտնի է, որ ավելի վաղ Միրզոևին ընդունել էր Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, հանդիպմանը մասնակցել էր Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուն:
 
 

  • Կիսվել: