Թուրքիան փորձում է հասնել նրան, որ Ադրբեջանն ազգային պատկանելիության իրավունքով հայտնվի իր կազմում. փորձագետ
Թուրքիայի հետաքրքվածությունն Ադրբեջանում այլևս թաքնված բնույթ չի կրում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
՛՛՛Բացի բողոքի, կամ պահանջի ակցիաների կազմակերպումը, թուրքական պետական մակարդակով քարոզում է «մեկ ազգ երկու պետություն» գաղափարախոսությունը։ Այս քաղաքականությունը հեռահար նպատակներ է հետապնդում։
Թուրքիան փորձում է հասնել նրան, որ Ադրբեջանն ազգային պատկանելիության իրավունքով հայտնվի Թուրքիայի կազմում։ Այս հարցում Էրդողանին ընդդիմացող Ալիևն այժմ ոչ նախանձելի վիճակում է գտնվում։ Մի կողմից չի ուզում կտրվի Էրդողանի աջակցությունից, մի կողմից չի ցանկանում կորցնի ինքնիշխանությունը, մյուս կողմից է լավ գիտակցում է, որ Ադրբեջանը կարող է դառնալ երկրորդ Սիրիա, եթե փորձի Թուրքիային թույլ տալ մտնել Ադրբեջան։
Ինչու՞ Սիրիա, քանի որ այստեղ և առկա է ինչպես կրոնական, այնպես էլ ազգային բնիկ փոքրամասնությունների գործոնը։ Ինչպես Սիրիայում, այնպես էլ Ադրբեջանում առաջ կգան մի քանի անկախ պետությունների գաղափարը, և այդ գաղափարը շրջանառության մեջ կդրվի ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի ձեռամբ։
Թուրքիայի նվաճողական քաղաքականությունն աչքի տակ ունենալով, քիչ հավանական եմ համարում, որ Ալիևը կկարողանա մինչև վերջ ընդդիմանալ և պաշտպանել ինքնիշխանությունը՛՛,-նշել է նա։