Թուրքիան և Սիրիան ունեն նախնական համաձայնություն՝ Սիրիայի տարածքում թուրքական երկու ռազմաբազա հիմնելու վերաբերյալ. աղբյուր
Թուրքիան և Սիրիան արդեն ունեն նախնական համաձայնություն՝ Սիրիայի տարածքում երկու թուրքական ռազմաբազա հիմնելու վերաբերյալ, հայտնում է Թուրքիայի մերձիշխանական «Türkiye» օրաթերթ:
Նշվում է, որ հենց այդ հարցն է այսօր քննարկվելու կողմերի միջև։
«Թուրքիան և Սիրիան համատեղ պաշտպանության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրելու, որն ամրագրելու է, որ եթե Դամասկոսը հանկարծակի վտանգի առաջ կանգնի, ապա Թուրքիան պարտավորվում է ռազմական աջակցություն տրամադրել Սիրիային։
Համաձայնագրով նախատեսվում է նաև, որ Թուրքիայի զինված ուժերը կպատրաստեն սիրիական բանակին և օդաչուներին, Թուրքիան նաև երկու ռազմաբազա կհիմնի Սիրիայում։ Ըստ պայմանագրի՝ Թուրքիան նաև 50 F-16 ռազմական ինքնաթիռ կտեղակայի այդ բազաներում՝ կանխելու ցանկացած հարձակում, որը կարող է թիրախավորել երկրի ինքնիշխանությունը»,-հայտնում է աղբյուրը: