չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Թուրքիան չի հրաժարվելու ռուսական ՀՕՊ համակարգերից․ Էրդողան

Թուրքիան չի հրաժարվելու ռուսական ՀՕՊ համակարգերից․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Ռուսաստանից ձեռք բերած S-400 զենիթարհթիռային ՀՕՊ համակարգերին, որոնք լուրջ ճգնաժամ են առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: 

Էրդողանը նշելով, որ Թուրքիան  երբեք չի հրաժարվի այդ համակարգերից, ասել է.

«S-400-ների հետ կապված գործընթացը շարունակվում է: Հետ քայլ անելու մասին որևէ խոսք չկա:Բացի մեզնից ոչ ոք չի որոշելու, թե մենք ինչ կստանանք ուրիշից: Չէ, որ ոչ մեկ չի հարցնում մեզ, երբ ստեղծում է ՀՕՊ համակարգեր իր երկրի համար: Դե մենք էլ ոչ մեկին չենք հարցնելու»,-ասել է Էրդողանը:
Նշենք, որ ԱՄՆ-ն բազմիցս թուրքական կողմին զգուշացրել է չգործարկել այդ համակարգերը և ազատվել դրանցից, քանի որ ըստ Վաշինգտոնի՝ դրանք վտանգ են ներկայացնում ՆԱՏՕ-ի համար: Թուրքիան ստացել է  այդ համակարգերի առայժմ մեկ խմբաքանակ:

 

  • Կիսվել: