Թուրքիան 2024-ին ամենաարագ տնտեսական աճ ունեցած երկրների թվում է
Թուրքիան 2024 թվականին դարձել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) ամենաարագ աճող երկու տնտեսություններից մեկն ունեցող երկիրը, գրում է ermenihaber.am-ը:
Անցած տարի՝ 2024-ին Թուրքիան շարունակել է տնտեսական ծրագրերի իրագործումը՝ արձանագրելով 3.2% աճ, ինչի շնորհիվ այն հայտնվել է առաջին հորիզոնականում՝ տեղը կիսելով Իսպանիայի հետ։
«OECD»-ի երկրների շարքում Թուրքիային հաջորդել է Լեհաստանը (2.9%), ԱՄՆ-ը (2.8%) և Լիտվան (2.7%)։
Նույն ժամանակահատվածում էլ Ավստրիան (-1%) և Գերմանիան (-0.2%) արձանագրել են տնտեսական ծրարգրեի իրականացման անկում։