Թուրքիա իրաքյան նավթի մատակարարումները վերականգնելու շուրջ բանակցությունները տապալվել են
Թուրքիա իրաքյան նավթի մատակարարումները վերականգնելու շուրջ բանակցությունները, որոնք դադարեցվել էին արդեն երկու տարի, մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ տապալվել ենե: Այս մասին Reuters-ին հայտնել են խնդրին ծանոթ երկու պաշտոնական աղբյուրներ:
Նշվում է, որ բանակցություններն ավարտվել են առանց արդյունքների՝ չնայած ԱՄՆ ճնշմանը։
Ինչպես հաղորդվում է՝ երկու պաշտոնական աղբյուրներից մեկը հայտնել է, որ հինգշաբթի օրվա հանդիպման հիմնական հարցը գնագոյացումն էր: Կիրակի օրը նույնպես բանակցություններն ավարտվեցին առանց արդյունքի։
Հինգշաբթի օրը նախարարությունը պնդել է 16 դոլար մեկ բարելի արդյունահանման արժեքը՝ արտահանման ծավալների համար՝ օրական մոտ 185,000 բարել (օրական), սակայն չի կիրառի այդ գինն Իրաքյան Քուրդիստանի ամբողջ արդյունահանման համար, ասել է աղբյուրներից մեկը՝ հավելելով, որ ներգրավված օտարերկրյա նավթային ընկերությունները կտրականապես մերժել են դա։
Հարցին ծանոթ մեկ այլ աղբյուր նշել է, որ Բաղդադը նախապես խոստացել էր, որ գինը կկիրառվի ամբողջ արդյունահանման համար, սակայն նավթընկերությունների հետ կիրակի օրը կայացած հանդիպման ժամանակ հետ է կանգնել:
Բաղդադում ԱՄՆ դեսպանատան պաշտոնյան առաջին անգամ էր մասնակցում բանակցություններին, որոնք տեղի էին ունենում քաղաքում Իրաքի նավթի նախարարության կենտրոնակայանում, հայտնում են աղբյուրները:
Վաշինգտոնը ճնշում է գործադրում Իրաքի վրա՝ վերսկսելու արտահանումը։ Անցյալ ամիս հաղորդվեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խնդրել է Իրաքին թույլատրել վերսկսել մատակարարումները, հակառակ դեպքում պատժամիջոցների կենթարկվեն: