շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Թուրքիա են ժամանել Իսրայելի կողմից ազատ արձակված 15 պաղեստինցի բանտարկյալներ

Թուրքիա են ժամանել Իսրայելի կողմից ազատ արձակված 15 պաղեստինցի բանտարկյալներ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից ազատ արձակված 15 պաղեստինցի բանտարկյալներ ժամանել են Թուրքիա։ 

Հաքան Ֆիդանն այս մասին հայտարարել է իր եգիպտացի գործընկեր Բադր Աբդուլաթիի հետ Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։ 

«Մենք մեծ աջակցություն ենք ցուցաբերել Գազայում հրադադարի գործընթացին, ամեն ինչ արել ենք կողմերի միջև զինադադարի համաձայնագիրը կյանքի կոչելու համար, 15 պաղեստինցի բանտարկյալներ են ժամանել Թուրքիա»,- նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։

 

  • Կիսվել: