կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Թուրքական լիրան կրկին պատմական նվազագույնի է հասել

Թուրքական լիրան կրկին պատմական նվազագույնի է հասել

Թուրքիայի ազգային արժույթը պատմական նոր նվազագույնի է հասել։ Դոլար-լիրա փոխարժեքը երկուշաբթի առաջին անգամ հասել է 36 լիրայի։ Այս մասին են վկայում առևտրի տվյալները։

Հունվարի վերջին Թուրքիայի Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը 47,5%-ից իջեցրեց մինչև 45%:

Թուրքիայի Կենտրոնական բանկը 2024 թվականի մարտից իր հիմնական տոկոսադրույքը պահել է 50 տոկոսի վրա։ Նախորդ անկումը գրանցվել էր 2023 թվականի փետրվարին։

Նշենք, որ դոլարը համաշխարհային արժույթների նկատմամբ բարձրանում է ԱՄՆ-ի առևտրային քաղաքականության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին։ Ավելի վաղ, ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հրամանագրեր է ստորագրել Կանադայից, Մեքսիկայից և Չինաստանից ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու մասին։

  • Կիսվել: