երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից

Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից

Ռուսական անօդաչու թռչող սարքերը Սև ծովում հարձակվել են Օդեսայի նավահանգիստներ ուղևորվող երեք առևտրային նավի վրա: Ամենաշատը վնասվել է Պանամայի դրոշի ներքո նավարկող Victress թուրքական սեփականության բեռնատար նավը: Հարվածից հետո նավի վրա հրդեհ է բռնկվել, զոհվել է անձնակազմի մեկ անդամ՝ Եգիպտոսի քաղաքացի: Մյուս ութը՝ Թուրքիայի, Հնդկաստանի և Եգիպտոսի քաղաքացիները, փրկվել են:

Օդեսայի մարզի իշխանությունների տվյալներով՝ հարձակման ենթարկված մյուս երկու նավը, որոնք նավարկում էին Պալաուի և Բելիզի դրոշներով, չեն վնասվել, զոհեր չկան, երկու նավն էլ շարունակել է ճանապարհը։

Ռուսաստանի իշխանությունները չեն մեկնաբանել այդ տեղեկատվությունը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարություն չի տարածել:

Սև ծովում մարտական ​​գործողությունների ընդլայնումը առևտրային և լոգիստիկ ուղիների վրա ստիպել է ափամերձ պետություններին, այդ թվում՝ Թուրքիային, լինել բարձր պատրաստվածության վիճակում։ Վերջին ամիսներին Թուրքիան իր սահմանների մոտ բազմաթիվ օդային և վերջրյա դրոններ է որսացել։

  • Կիսվել: