Թուրք զինվորները մինչև հիմա դեռ արյան ծարավ են. Շեր
Հայտնի ամերիկահայ երգչուհի Շերլին Սարգսյանը` Շերը, անդրադարձել է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին: Երգչուհին Twitter-ի միկրոբլոգում գրել է.
«Ներեցեք, բայց ես 11 տարեկանից գիտեմ արյան ծարավ թուրքերի մասին, ովքեր գրեթե 2 մլն հայի խոշտանգել ու սպանել են: Այդ մասին գիտեն նաև Հայաստանում: Թուրքիայի զինվորները մինչև հիմա դեռ արյան ծարավ են: Այժմ էլ նրանք ցեղասպանություն կգործեն քրդերի նկատմամբ` Թրամփի օրհնությամբ»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերում:
Այս նյութը հասանելի է նաևРусский